Հարցազրույց

Երբ տեսնում ես մարդկանց ժպիտները, որոնք դու ես պարգևել, ու դրա համար քեզ շնորհակալություն են ասում, դա արդեն մեծ գնահատական ու հաղթանակ է

Հարցազրույց SmileArt ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր, ատամնաբույժ-օրթոպեդ Վարդգես Սահակյանի հետ։

Հարցազրույցն ի սկզբանե հրապարակվել է CityLife.am կայքում։ Հեղինակ՝ Անի Ֆերոյան։

Վարդգես Սահակյան, SmileArt կլինիկայի հիմնադիր

Երեսուն տարվա փորձ, ավելի քան 60 հազար վերականգնված ատամ և մեկ պարզ համոզմունք․ լավ արդյունքը ծնվում է վստահությունից և թիմային աշխատանքից։ Զրուցել ենք բժշկի հետ նրա մասնագիտության, սեփական կլինիկայի և այն ժպիտների մասին, որոնք ամենամեծ գնահատականն են։

Պարոն Սահակյան, դուք 30 տարվա ատամնաբույժի փորձ ունեք։ Կխնդրեմ բնութագրեք ատամնաբույժի մասնագիտությունը․ ի՞նչ է այն ձեզ համար։

Ատամնաբույժի մասնագիտությունը, կարծում եմ, ամենաբարդ մասնագիտություններից է, որովհետև աշխատում ես մարդու հետ, նրան պարգևում ժպիտ։ Սա բարդ աշխատանք է, հատկապես, որ լինում են դեպքեր, երբ մարդու պահանջներն ավելին են, քան իր ատամների, ոսկրի կամ ծնոտի հնարավորությունները։

Լինում են էմոցիոնալ պահեր, անհամաձայնություններ, որոնք բերում են մի կետի, երբ գալիս եք ընդհանուր հայտարարի, ու մարդը գոհ ու շնորհակալ հեռանում է։ Իսկ լավ արդյունքի համար դու կարող ես ամիսներով տանջվել, որպեսզի վերջում և՛ պացիենտը գոհ լինի, և՛ դու՝ քո արած աշխատանքից։

Վարդգես Սահակյանն աշխատանքի պահին

Ի՞նչ պատասխանատվություն է կրում բժիշկը, երբ մարդը նրան վստահում է իր առողջությունը, և ինչպե՞ս եք ստեղծում այնպիսի մթնոլորտ, որտեղ պացիենտը կարողանում է հաղթահարել իր վախերը։

Առաջին հերթին պետք է վստահություն լինի բժշկի ու պացիենտի միջև։ Հատկապես քեզ դիմող պացիենտը պետք է իմանա, որ իրեն առաջարկելու ես տարբերակ ոչ թե ավել գումարի, այլ իր ցանկացած արդյունքի մաքսիմումը ստանալու համար։ Բժիշկն էլ իր հնարավորությունների մաքսիմումը գիտի։ Այդ տարբերակով վերջում պացիենտին ժպիտը դեմքին կարողանում ես ճանապարհել։

Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա իսկական բժիշկը՝ մասնագիտական գիտելիքներից բացի։

Կայուն նյարդային համակարգ, որպեսզի կարողանա դիմացինին լսել, որովհետև պացիենտները բնավորությամբ խիստ տարբեր են։ Այնպես որ, ամուր նյարդեր, որպեսզի կարողանաս մինչև վերջ լսել և հետո հիմնավորել, թե տվյալ դեպքում ինչ է հնարավոր, ինչ՝ ոչ։

Օրինակ՝ եթե մարդը չունի ատամներ ու ուզում է իր բնական ատամներից, դա չես կարող իրեն տալ, որովհետև բնական ատամներն Աստծուց են տրվում։ Այո, բժիշկը կարող է վերականգնել իմպլանտներով կամ այլ տարբերակով, բայց կատարյալ աշխատանք անելուց հետո էլ դու չես կարող ստանալ բնական ատամ։ Հնարավոր կլինի արդյունք, բայց եթե ձեզ ասեն, որ կլինի 100 տոկոս, ուրեմն ձեզ կխաբեն։

Վարդգես Սահակյանը SmileArt կլինիկայում

Իսկ ո՞րն է եղել ամենամեծ գնահատականը որպես բժշկի։

Ժպիտով բժշկից հեռանալը և շնորհակալ լինելը։

Պարոն Սահակյան, 30 տարվա փորձից հետո, այնուամենայնիվ, ի՞նչ է պետք, որ բժիշկը մրցունակ մնա այս ոլորտում, որովհետև այսօր բոլոր ոլորտներում տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։

Մաքսիմալ շատ աշխատանք, որպեսզի բժշկության մեջ որևէ բանից հետ չմնաս՝ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհում։

Վարդգես Սահակյանը զրույցի պահին

Առհասարակ, մեր երկրում ինչպե՞ս եք տեսնում ժամանակակից ատամնաբուժության զարգացումն առաջիկա տարիներին։

Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր ստոմատոլոգիան ամենաբարձր մակարդակի վրա է՝ աշխարհում չի զիջում։ Եվ սա ասում եմ՝ հաշվի առնելով այն շփումները և այցելությունները, որոնք ունենում եմ ամենատարբեր երկրներում, հիմնականում Եվրոպայում։

Զուտ մասնագիտական գործունեությունից զատ, դուք նաև ունեք ձեր սեփական SmileArt ստոմատոլոգիական կլինիկան, որտեղ տարբեր մարդիկ են աշխատում։ Կխնդրեմ ասեք, թե ի՞նչ արժեքներ են միավորում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են ձեզ մոտ։

Թիմում կարևորը մեկս մյուսին վստահելն է։ Դա է միակ տարբերակը, որ կարող ես հանգիստ լինել։ Երբ թիմը կարողանում է հավաքվել նույն աշխատանքի համար և թիմային պատասխան տալ, ուրեմն վստահ եղեք, որ այդտեղ որակը երբեք չի կարող տուժել։ Իսկ եթե թիմից ինչ-որ մեկը փորձում է առանձին ներկայանալ, ավելի լավ է այդ մարդու հետ չաշխատել։

Իսկ ի՞նչ երազանք կամ գաղափար էր ընկած SmileArt ստոմատոլոգիական կլինիկայի հիմքում, ինչո՞ւ որոշեցիք ունենալ սեփական կլինիկան։

Այս 30 տարվա ընթացքում ես երևի ավելի քան 60 հազար ատամ եմ սարքել, ու այդ ահռելի փորձը բերեց նրան, որ որոշեցի ունենալ իմ սեփական անկյունը, որտեղ իմ թիմի հետ կարողանում եմ մարդկանց մինչև վերջ լսելուց հետո փորձել ապահովել մաքսիմալը, որ մարդկանց երջանկություն պարգևենք։

Ի՞նչ կուզեիք, որ մարդիկ հիշեն ձեր մասին տարիներ անց։

Առհասարակ, երբ տեսնում ես մարդկանց ժպիտները, որոնք դու ես պարգևել, և դրա համար քեզ շնորհակալություն են ասում, դա արդեն մեծ գնահատական ու հաղթանակ է։

Ամրագրում

Ամրագրեք անվճար խորհրդատվություն մեզ մոտ։

Վստահեք ձեր ժպիտի փոխակերպումը մեր մասնագետներին։ Թողեք ձեր տվյալները, և մենք կկապվենք ձեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը հաստատելու համար։

Հասցե
Վերին Անտառային 136/1, Երևան
Ժամեր
Երկ - Ուրբ, 09:00 - 18:00
Հեռախոս
+374 11 20 11 22
Էլ. հասցե
[email protected]

Ամրագրել իմ այցը

Թողեք ձեր տվյալները, և մենք հնարավորինս շուտ կկապվենք ձեզ հետ՝ ձեր այցը հաստատելու համար։

Մենք չենք տարածում ձեր տվյալները։ Ուղարկելով՝ դուք համաձայնում եք, որ SmileArt-ը կապվի ձեզ հետ ձեր այցի կապակցությամբ։